ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
«France Info» ռադիոկայանը հայտնում է, որ Ֆրանսիայում 28-րդ շաբաթն անընդմեջ տեղի է ունենում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիա: Մի քանի 100 ցուցարարներ քայլերթ են իրականացնում Փարիզի կենտրոնական փողոցներով: Ձերբակալվել են 64 մարդ:
Բախումների մասին տեղեկություններ չկան:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սկսել են վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին հայտարարությունից հետո՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ից։