Արտակ Զեյնալյանը հրաժեշտ է տալու պաշտոնին

Artak Zeynalyan

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջիկա օրերին հրաժարական է տալու: 24News-ի տեղեկություններով, նրա հրաժարականի մասին որոշումն ընդունվել  և հաստատվել է Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում, որին մասնակցել են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, դատական համակարգում առկա խնդիրներն են, որոնք այս ամիսների ընթացքում Զեյնալյանը չի լուծել: Վերջինս, սակայն, անգործ չի մնա՝ քննարկվում է նրան դատական համակարգում պաշտոն տալու հարցը: