Քոչարյանի ազատումը ճեղքեց հեղափոխության նավը, հասկացանք՝ վիրահատական մեթոդներ են պետք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն այսբերգի երևացող մասն էր, որը ճեղքեց հեղափոխության նավը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Դա հարված հասցրեց, որից հետո հասկացանք, որ իսկապես  վիրահատական մեթոդներ են անհրաժեշտ։ Այս դեպքում վեթինգը կարող ենք դիտարկել՝ որպես վիրահատության մի փոքր գործիք»,- ասել է պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով՝ մինչև անձերը չփոխվեն, չեն կարող համակարգային փոփոխություն անել, որովհետև անձերը կարող են ուղղակիորեն խաթարել բարեփոխումները։

Շարունակությունը՝ տեսանյութում։