Պայթյուն՝ Թաիլանդի նավահանգստում. 130 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 25, 24News

.

Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավում մայիսի 25-ին պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհի բռնկումը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Բանգկոկի աղբյուրին:

Աղբյուրի հաղորդմամբ միջադեպի հետևանքով առնվազն 130 մարդ է տուժել: Տուժածների մեծամասնությունը նավահանգստի աշխատակիցներն են:

Նրանց հոսպիտալացրել են աչքի և կոկորդի քորով և գրգռվածությամբ: Մի մասի մոտ էլ մաշկի այրոցի զգացողություն է առկա, սակայն լուրջ վնասվածքներ ունեցողներ չկան:

Նախնական տվյալներով՝ նավում պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը: Հրդեհը տեղայնացվել է:

Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս