ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News
Թաիլանդի Լաեմ Չաբանգ նավահանգստում կայանված բեռնատար նավում մայիսի 25-ին պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհի բռնկումը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Բանգկոկի աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ միջադեպի հետևանքով առնվազն 130 մարդ է տուժել: Տուժածների մեծամասնությունը նավահանգստի աշխատակիցներն են:
Նրանց հոսպիտալացրել են աչքի և կոկորդի քորով և գրգռվածությամբ: Մի մասի մոտ էլ մաշկի այրոցի զգացողություն է առկա, սակայն լուրջ վնասվածքներ ունեցողներ չկան:
Նախնական տվյալներով՝ նավում պայթել է քիմիական նյութեր պարունակող տարաներից մեկը: Հրդեհը տեղայնացվել է:
Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: