Գագիկ Հարությունյանի հրաժարականով ավարտվեց քաղաքական մի ողջ էպոխա․ Կոնջորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու օրակարգ «Իմ քայլն» առայժմ չունի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։

«Այս համակարգում կան արդար դատավորներ և նրանք պետք է շարունակեն աշխատել, բայց կան նաև անարդար, կոռումպացված դատավորներ, ովքեր տարիներ շարունակ ապականել են դատական համակարգը։ Այդ մարդիկ տեղ չունեն և սա հանրության արդար պահանջն է»,- ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ նախկին համակարգն իր ռևանշիստական նկրտումները փորձում է իրականացնել դատական համակարգի որոշ ներկայացուցիչների միջոցով՝ ընդգծելով, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն այդ կասկածների հերթական դրսևորումներից մեկը կարող է համարվել։

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին՝ Կոնջորյանն ասել է, թե նա կարող էր խնդիրներ ունենալ վեթինգ ենթարկվելուց հետո։

«Նա հասկացավ, որ ավելի ողջամիտ է ինքնակամ հեռանալը։ Նրանով ավարտվեց մի ողջ քաղաքական էպոխա»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։