Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 25, 24News

.

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ընթացքում: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

Ֆրանսիական հեռուստաալիքինի հաղորդմամբ ոստիկանության հետ ցուցարարների բախումները տեղի են ունեցել Հանրապետության հրապարակում տեղի ժամանակով 17:40-ի (19:40 երևանյան) մոտակայքում:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել է, երբ ցուցարարների խումբը սկսել է շշեր և այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում անկացվում են հերթական՝ 28-րդ համազգային բողոքի ցույցերը: