ՀՀ-ն հաղթեց, թե՞ պարտվեց. հաղթողը ՀԱՊԿ կառույցն է, անդամ պետությունների հավաքական շահը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որը մեր իշխանության կողմից հավանության է արժանացել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը։

«Եթե Ստանիսլավ Զասի նախագահությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվի, նա պետք է հավասարապես արտահայատի բոլոր անդամ պետութունների շահերը, տանի հավաքական ընդանուր քաղաքական գիծը, պետք է զերծ լինի որևէ առանձին պետության ազդեցությունից։ Այս պահի դրությամբ մենք հավանություն ենք տվել նրա թեկնածության դիտարկմանը մեր իշխանության կողմից»,- ասել է Վիրաբյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Հայաստանը հաղթեց՝  թույլ չտալով, որ Աստանան ու Մինսկը ժամանակից շուտ նշանակեն Զասին, թե՞ պարտվեց՝ չկարողանալով նշանակել նաև Հայաստանի նոր ներկայացուցիչ, Վիրաբյանն ասել է․

«Պարտության մասին խոսք լինել չի կարող։ Հակառակը, հաղթեց կազմակերպությունը և մենք ստացանք այն, որ կարողացանք կարգավորել իրավական բացերը և վստահ կլինենք, որ այլևս չենք ունենա խնդիրներ, եթե նման դեպքերը կրկվեն։ Այո՛, կա հաղթող։ Դա ՀԱՊԿ կառույցն է և անդամ պետությունների հավաքական շահը։ Սխալ է խոսել հաղթողների կամ պարտվողների մասին»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։