«Արսենալը» ժամանել է Բաքու

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 25, 24News

.

Լոնդոնի «Արսենալը» ժամանել է Բաքու եւ կպատրաստվի մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին։ Մրցակիցը Լոնդոնի «Չելսին» է։

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ղեկավարությամբ Բաքու է մեկնել 24 խաղացող։ Նրանցից մեկը չի հայտավորվի խաղին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր խաղալ Ադրբեջանում։