Արթուր Ալեքսանյանը Ղազախստանում ոսկե մեդալ է նվաճել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հերթական հաղթանակն է տոնել Ղազախստանի միջազգային մրցաշարում:

97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան: Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: 

Հիշեցնենք, որ 2018 դեկտեմբերից հետո սա Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ է մասնակցում միջազգային մրցաշարի։ Ըմբիշը բուժվում էր ԱՄՆ-ում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս