Արմավիրի մի քանի գյուղերում ուժեղ քամին մեծ ավերածություններ է արել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Մայիսի 26-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմանում Արազափ համայնքում ուժգին քամի է սկսվել, որը մեծ վնասների պատճառ է դարձել: Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել է` վնասելով ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Աղբյուրը հայտնում է, որ «Գազպրոմի» աշխատակիցներն օպերատիվորեն են ժամանել, սակայն «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության պատասխանատուները միայն 2 ժամ հետո են գյուղ այցելել: Որոշ տներ էլ հոսանքազրկվել են: Բնակիչները սպասում են Արմավիրի մարզպետարանի պատասխանատուներին։

1

Աղբյուրը նաև նշում է, որ Արմավիրի մարզում սա միակ գյուղը չէ, որտեղ ուժեղ քամու առաջացած հետևանքով մարդիկ են տուժել: Կան ևս մի քանի գյուղեր, իսկ Մյասնիկյան գյուղում էլ կարկուտն է իր սև գործն արել՝ վնասելով 20-ից ավելի գյուղացիների ցանքատարածություններն ու այգիները:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս