Երևանի ՋԷԿ-ի մոտ մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 27, 24News

վթար

Մայիսի 26-ին՝ ժամը 18:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՋԷԿ-ի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Արին Բերդի փողոցի խաչմերուկի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Թ., ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել ընկել է մայթեզրին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Վարորդը և ուղևորը (Մ.Մ., ծնված 1976 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: