Արթուր Դավթյանը մարմնամարզության գավաթի խաղարկության ժամանակ 3 ոսկի, 2 արծաթ է նվաճել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկության ժամանակ Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքէջից:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի և նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը թիմային պայքարում առաջին տեղն էին զբաղեցրել: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր էր դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս