Սա շատ կարևոր հաղթանակ էր, շարժվում ենք առաջ`դեպի Եվրոպական խաղեր․ Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 27, 24News

1

Ինստագրամի իր էջում հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է արել՝ կարևորելով Ղազախստանի միջազգային մրցաշարում տոնած հաղթանակը:

«Շնորհակալ եմ շնորհավորքների և իմ կողքին միշտ լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ`դեպի Եվրոպական խաղեր»,-գրել է ըմբիշը:

Նախօրեին 97 կգ քաշային կարգում հաղթական մենամարտում է Արթուր Ալեքսանյանը մրցել է ռուս Ալեքսանդր Գոլովինի հետ։

Ինչպես արդեն նշել ենք, 2018 թվականի դեկտեմբերից հետո սա ըմբիշի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժվել է ԱՄՆ-ում:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը, պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: