Սանկտ Պետերբուրգի հայերը միացել են համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

1

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգի Կամսկի այգում գտնվող Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ մայիսի 25-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի և «Խատուտիկ» մանուկների զարգացման հայկական կենտրոնի  կազմակերպած «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությանը:

1

միջոցառմանը հնչել են Կոմիտասի երգերը, Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, այնուհետև միջոցառմանը ներկա գտնվող երեխաները և մեծահասակները «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի սաների հետ պարել են քոչարի և միացել համաշխարհային պարային «Արի պարի քոչարի» ֆլեշմոբին:

1