«Չելսին» դարձավ Եվրոպա լիգայի գավաթակիր․ խաղն ավարտվեց 4։1 հաշվով

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 30, 24News

չելսի

Բաքվի «Օլիմպիական» խաղադաշտում կայացել է Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկությունը: Եզրափակիչ խաղում տիտղոսի համար պայքարում էին լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը»: 

Հանդիպումն անցել է «Չելսիի» առավելությամբ, նա հաղթանակ է տարել 4-1 հաշվով՝ պատմության մեջ երկրորդ անգամ դառնալով Եվրոպա լիգայի հաղթող:

«Կապույտների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը՝ գոլերից մեկը խփելով 11-մետրանոցից: «Թոշակառուների» կազմում աչքի ընկան նաև Պեդրոն և Ժիրուն: «Զինագործներից» հեղինակության գնդակը խփեց Ալեքս Իվոբին:

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու  անվտանգության երաշխիքներ չստանալու պատճառով: