«Փարիզը հանձնառու է մնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»․ Մակրոնը և Ալիևը կհանդիպեն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 30, 24News

Ալիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած ուղերձում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ պաշտոնական Փարիզը շարունակում է հանձնառու մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Գրում է ադրբեջանակն աղբյուրը:

«Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում Ֆրանսիայի վճռական, բացարձակ և անկանխակալ հանձնառությունը բանակցային ճանապարհի միջոցով ԼՂ հակամարտությանն ազնիվ և երկարաժամկետ լուծում տալու պարտավորվածությանը»,-գրված է Մակրոնի ուղերձում:

Ֆրանսիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ալիևի հետ կհանդիպի Բաքվում։