Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds ամենամյա գագաթնաժողովին

Երևան, սեպտեմբեր 22, 24News

Thumbnail

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ գագաթնաժողովին Հյաստանի նախագահի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս ամիսներ առաջ:

Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները և դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև այսօրվա և վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու և դրանցից օգտվելու հնարավորությունները:

Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների (Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis եւ այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը և ներդրումների ներգրավման հնարավորությունները։

Տեսանյութեր

Live

Լրահոս