Զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 30, 24News

զինվորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում զինվորականների աշխատավարձերը հունիսի 1-ից կբարձրանան։

«Որոշումները կայացված են և զինվորականները հուլիսի մեկին կստանան հունիսի մեկի բարձրացված աշխատավարձերը: Կառավարությունն արել է, ինչ պետք է. համակարգը ներդրված է, թյուրիմացություններ, խափանումներ չեն լինելու»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ զինվորականների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով, սակայն հավելագրումների արդյունքում զինվորականների աշխատավարձերը միջինում կբարձրանան 18 տոկոսով: