Արմավիր քաղաքում 26 ընտանիք անհատույց բնակարան կստանան․ գործադիրի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 30, 24News

բանալի

Կառավարությունը մայիսի 30-ի նիստի ժամանակ որոշեց Արմավիր քաղաքի՝ պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված Հերացու փողոցի 5-րդ հասցեի շենքը հատկացնել մարզպետարանին, որպեսզի այն հետագայում անվճար տրամադրվի 26 ընտանիքների:

Նախքան որոշման հաստատումը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներկայումս այդ 26 ընտանիքներն ապրում են երկու շենքերում, որոցից մեկը 3-4-րդ կարգի վթարային է, մյուսն էլ հրդեհից այնպես է տուժել, որ անհնար է այդտեղ բնակվել:

Արմավիրի Հերացու փողոցի 5-րդ հասցեի շենքը նախկինում օգտագործվել է «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային» տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնի կողմից և երկար տարիներ է չի շահագործվում որևէ սուբյեկտի կողմից։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է Արմավիրի Հերացու փողոցի 5-րդ հասցեի շենքը նվիրաբերել Արմավիր համայնքին՝ 26 բնակարանները վերակառուցելու և սեփականության իրավունքով Արմավիրի Սիլիկյան փողոցի 1 և 9 շենքերում բնակվող 26 ընտանիքներին հատկացնելու համար: