Ազնավուր ըսավ՝ Ռոզի Արմեն և՛ կճանչնամ, և՛ չեմ ճանչնար․ 24TV-ի հարցազրույցը երգչուհու հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Օրերս Հայաստանում էր աշխարահռչակ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը նոր համերգային ծրագրով։ Առողջական խնդիրների պատճառով, տևական դադարից հետո, երգչուհու երկրորդ բեմական մեկնարկը կարելի է ասել՝ տրվեց Երևանից։

«Ժամադադարին» հաջողվեց հյուրընկալվել երգչուհուն, զրուցել նրա անցած բեմական ճանապարհից, նոր համերգային ծրագրերից, Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի հետ ունեցած շփումներից, ինչպես նաև ֆրանսահայ համայնքից, Հայ Դատից ու Արցախի խնդրից։