Հաննովերում կանցկացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կիրարկմանը նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

աղետ

ԳԴՀ Հաննովեր քաղաքում հունիսի 6-ին տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի բանաձևի ընդունումից կիրարկում Ստորին Սաքսոնիա երկրամասում» խորագրով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Բանաձևում առանձնահատուկ հիշատակվում է, որ թեման պետք է ներառվի 20-րդ դարի էթնիկ հակամարտությունների վերաբերալ դպրոցական դասընթացի ծրագրում:

Համակազմակերպիչները խնդրո առարկայի վերաբերյալ դիմել են Ստորին Սաքսոնիայի խորհրդարանի՝ Լանդթագի բոլոր խմբակցություններին՝ վերջիններիս պաշտոնական կարծիքն իմանալու նպատակով, թե ինչու մինչ օրս բանաձևը չի կիրարկվում այդ երկրամասում: Այսօրինակ հարցերի փաթեթը քննարկվելու է միջոցառման շրջանակներում: