Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ դիտել է Դանիելե Սպանոյի ինստալյացիայի ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 4, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 4-ին տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն, դիտել իտալացի վիզուալ արվեստագետ Դանիելե Սպանոյի՝ եռաչափ արտապատկերման սկզբունքով ստեղծած ինստալյացիայի ցուցադրությունը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կողմից իրականացվող «ՕՐԲԻՍ» նախագծի շրջանակում: