«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

1

«Գազպրոմ նեֆտ»-ը սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մտադիր է շուտով ռուբլիով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը,  համապատասխանաբար, հաշվվում է այդ արժույթով։

Ավելին, այս տարվանից մենք սկսել ենք Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլիով և մեր ծրագրերում է մոտ ապագայում ռուբլիով մատակարարումների անցնել ԵԱՏՄ-ի շրջանակներում», - ասել է նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս