Ախալքալաքում քաշքշոցի ժամանակ ոստիկանը հարվածել է քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Ախալքալաքի Ազատության փողոցում ոստիկանները փորձել են ձերբակալել մի քաղաքացու, իսկ քաշքշոցի ժամանակ ոստիկաններից մեկը հարվածել է մեկ այլ քաղաքացու, այս մասին հայտնել է jnews.ge-ն՝ հրապարակելով միջադեպի տեսանյութը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները Mercedes-ից դուրս բերում վարորդին, և փորձում ձերբակալել: 

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլիստին: Այդ պահին Mercedes-ի վարորդը կանգ է առել և հարցրել, թե ինչ է պատահել, ինչին ի պատասխան ոստիկաններն ասել են, որ շարունակի ճանապարհը, նա չի հեռացել և էլի ինչ-որ բան է հարցրել, ինչից հետո էլ նրան ուժով հանել են մեքենայից:

Տղայի հորեղբորը ձերբակալել են, իսկ տատիկը պատմել է, որ թոռանը ծեծել են և նույնիսկ նրա ճակատին ատրճանակ են պահել:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպին: 

«Ժամեր առաջ Ախալքալակում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ոստիկանական տեռոր:

Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիներին, նրանց հանդեպ կիրառաել են ոչ իրավաչափ ու անհամաչափ ուժ: Ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվել նաև միջադեպին ներկա կանայք և անչափահաս երեխա: Լկտիացած ոստիկաններից մեկը նույնիսկ զենք է պարզել կանանցից մեկի գլխին: