Մեր միջև համագործակցության օրակարգ չկա․ Աշոտյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

Որեւէ քաղաքական օրակարգ  ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանի խոսքով՝ պարզապես մարդկային, ընկերական հանդիպում է եղել։

«Մեր թիմերի միջեւ ապագայի համագործակցության օրակարգ գոյություն չունի։ ՀՀԿ-ի սատարելը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց ոչ այս պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով»,–նշեց նա։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: