Մենք պետք է լուծենք գազի ռազմավարական հարցը․ Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի գինը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է գազի գնի հարցը:

«Սա մեր հարաբերությունների համար շատ կարևոր հարց է: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք ունենք շատ լավ տնտեսական դինամիկա», - ասել է Փաշինյանը:

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպերը, որոնք մենք ունենք տնտեսությունում: Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, և կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաև գազի ռազմավարական հարցը», - ընդգծել է Փաշինյանը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս