«Ճայը» ֆիլմը միջազգային կինոփառատոնում արժանացել է Գրան Պրի մրցանակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

Բնապահպանական «Պահպանել և Փրկել» միջազգային կինոփառատոնում երիտասարդ կինոռեժիսոր, «Ադապտացիա» ֆիլմի հեղինակ Մանեի և պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի «Ճայը» ֆիլմն արժանացել է Գրան Պրի մրցանակի:

Ֆիլմը պատմում է մարդու կողմից գիտական նվաճումները ոչ ճիշտ օգտագործելու մասին: Թռիչքը կարող է մի օր կործանարար լինել Երկիր մոլորակի համար:

Ֆիլմը ստեղծված է Անտոն Չեխովի համանուն պիեսի հայտնի մոնոլոգի հիման վրա։