Փաշինյանը պետք է արդարացնի ու վերադարձնի Վանոյին. Արարատ Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 23, 24News

 «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը կարծում է, որ Վանո Սիրադեղյանին պետք է արդարացնել ու վերադարձնել Հայաստան։ Այդ մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 23-ին, 24TV- ի հետ զրույցում՝ նշելով, որ նրա հարցով խոսել է նաև վարչապետի հետ։

«Վանո Սիրադեղյանի մասին զրուցել եմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ասաց, որ կուսումնասիրի, թե ինչ կերպ է հնարավոր կարգավորել խնդիրը։ Վանոյին պետք է արդարացնել ու վերադարձնել Հայաստան, նա քաղաքական վտարանդի է։ Նրա նկատմամբ քրեական գործ հարուցելով՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հարց լուծեցին, քանի որմտավախություն ունեին՝ վանո Սիրադեղյանը չի լռի և իշխանափոխությունը կարող է անխուսափելի դառնալ»,- ասաց Զուրաբյանը։

Նա նշեց, որ արդարացնել պետք է նաև անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին։