Չկա կոռուպցիա, մենաշնորհներ չկան, բիզնեսի համար ոչ մի խոչընդոտ չկա․ Խաչատուր Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

Դիլիջան քաղաքում անցկացվող հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը կարևոր իրադարձություն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց գործարար Խաչատուր Սուքիասյանը։ 

«Այստեղ տարբեր ոլորտների հայտնի դեմքեր են հավաքված։ Լավ հնարավորություն է, որ Հայաստանը ներկայանա տարբեր հարթակներում, նոր գաղափարներ, նոր ծրագրեր կյանքի կոչվեն»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Գործարարը նկատեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո բիզնես միջավայրը բավական բարելավվել է, ինչը դրական ազդակ է միջազգային հանրությանը։

«Երբ բարձրացված խնդիրները լուծում են ստանում, դա իր հերթին նպաստում է, որ Հայաստանի հեղինակությունը մեծանա։ Չկա կոռուպցիա, հավասար պայմաններ են, մենաշնորհներ չկան, բիզնեսի համար ոչ մի խոչընդոտ չկա»,- ասաց նա։ 

Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ իր բիզնես ընկերներից դրական ազդակներ են գալիս, նրանք հետաքրքրված են հայաստանյան շուկայով։ Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում են ամենատարբեր ոլորտներ, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաները։ Այս համատեքստում նա կարևորեց 2019 թվականի աշնանը Երևանի անցկացվելիք ՏՏ ոլորտի հեղինակավոր գագաթնաժողովի անցկացումը։