Աբովյանի գործող քաղաքապետ Գևորգյանը հաղթել է, ՔՊ-ն` շնորհավորել

Վահագն Գեւորգյան

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի ընտրություններում իր հաղթանակի մասին: 24News-ի հետ զրույցում Գևորգյանի մամուլի խոսնակ Անի Կարապետյանը հաստատեց այս լուրը: Նա նաև տեղեկացրեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից արդեն ստացել են շնորհավորանք:

Վահագն Գևորգյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։
շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։
Հաղթանակ!!!
Շնորհավոր ընկերության միջազգային օրը»: