Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին. Կոտայքի մարզպետ

Romanos Petrosyan

Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը:  «Աբովյան քաղաքում քաղաքացին պարտվեց: Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել »,- նշեց մարզպետը: Նրա խոսքով՝ նախնական տվյալներով 380 ձայնով ՔՊ թեկնածու Գուլյանը զիջել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ սա ոչ թե Վահագն Գևորգյանի հաղթանակն է, այլ քաղաքացու պարտությունը: Կոտայքի մարզպետն ասաց, որ դեռ չեն շնորհավորել Գևորգյանին, սակայն շտաբից կշնորհավորեն:

 «Ես անձամբ չեմ շնորհավորի, քանի որ կարծում եմ՝ մենք չենք պարտվել », - նշեց մարզպետը: