Փաշինյանը բացատրում է Աբովյանում պարտության պատճառները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Հայ-իտալական համաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

24News-ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում ՔՊ թեկնածուի պարտությունը Աբովյանում, վերջինս պատասխանեց, որ ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը։ Նա նշեց, որ հեղափոխությունը հենց դրա համար էլ արել են, որ երբեմն իշխանության ներկայացուցիչները հաղթեն, երբեմն՝ պարտվեն։
 
«Երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ Այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է»,- ասաց Ն․Փաշինյանը։

Նա նշեց, որ իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի օգտագործում իր ներկայացուցիչների հաղթանակն ապահովելու համար։

Անդրադառնալով Կոտայքի մարզպետի այն հայտարարությանը, թե հեղափոխությունը Աբովյան չի հասել, Փաշինյանն ասաց, որ մարզպետն այլ բան է ի նկատի ունեցել, և հավելեց, որ այս կամ այն քաղաքում ՔՊ թեկնածուի պարտությունը չի նշանակում, որ իրենց վարկանիշն ընկել է։ 

Հարց ու պատասխանը Փաշինյանն ամփոփեց ոսկե ձկնիկի մասին անկեդոտով։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news