Ֆինանսների նախարարն ասել է, թե որքան է կազմում դատավորների միջին աշխատավարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 10, 24News

դատավոր

Դատավորների միջին աշխատավարձի համար կիրառվում է 10-11, 5 գործակից, իսկ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյւոջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցին, թե որքան է կազմում դատական համակարգի աշխատողների, մասնավորապես, դատավորների աշխատավարձը:

Պատասխանից պարզ դարձավ, որ դատավորների միջին աշխատավարձը տատանվում է 660-760 հազար դրամի շրջանակներում:

Ի պատասխան Արտակ Մանուկյանն ասաց, որ ինքը 10 ընտրանքային դատավորների 2018-ի հայտարարագրած միայն դրամական միջոցներն է ուսումնասիրել եւ պարզել, որ 10 դատավորների հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 1,1 մլրդ դրամ:

Նա ընդգծեց, որ ըստ այդմ ստացվում է, որ մեկ դատավորի միջին աշխատավարձը 100 մլն դրամի գումար է կազմում։