Հրաժարականի որոշումը կայացրել եմ՝ գնահատելով մեդիայի ողջ տեղեկատվությունը․ Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանեց իր հրաժարականի պատճառը։ Մասնավորապես, նա ասաց․ «Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայով և ոչ միայն մեդիայով՝ այդպիսի որոշում եմ կայացրել և ներկայացրել եմ հրաժարականի դիմում»։

Վերջինս շտապում էր Բարձրագույն Դատական Մարմին, որտեղ քննվելու էր իր կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատավորին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանը  հունիսի 7-ին Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։