Կրիշտիանու Ռոնալդուի համար ապահովվեց իր կարիերայի 29-րդ տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

քայլ

Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշարում Պորտուգալիայի ազգային հավաքականի հաղթանակը թիմի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի համար ապահովեց կարիերայի 29-րդ տիտղոսը: Թիմային նվաճումների մեծ մասին նա հասել է ակումբներում: 1 տիտղոս իր հաշվին գրանցել է «Սպորտինգի», 9՝ «Մանչեստեր Յունայթեդի», 15-ը՝ «Ռեալ Մադրիդի», 2-ը՝ «Յուվենտուսի», եւս 2-ը՝ հավաքականի կազմում:

Երեկ Պորտուգալիան Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության չեմպիոն դարձավ եզրափակչում հաղթելով Հոլանդիային (1:0): Միակ գոլը 60-րդ րոպեին հեղինակեց Գոնսալո Գեդեշը: Վերջին 3 տարիների ընթացքում սա պորտուգալացիների 2-րդ եվրոպական տիտղոսն է: 2016 թ. նրանք դարձել էին Եվրոպայի չեմպիոն:

Ազգերի լիգայի բրոնզեմեդալակիրներ դարձան անգլիացիները: 3-րդ տեղի համար խաղում նրանք հաղթեցին Շվեյցարիային: Հանդիպուման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գրանցվեց 0:0 հաշիվը: Անգլիացիները հաղթեցին 11-մետրանոցներով՝ 6:5: