Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել․ ժողովրդավարությունը քվեարկության չկեղծումը չի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 10, 24News

Դանել Իոննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին:

«Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել:

Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրացկցությունը:

Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի, ժողովրդավարությունը ավելի լայն հասկացողություն է և այն, ի հեճուկս բոլորիս, հաստատ չի հաղթել Աբովյանում (անկախ հաղթող թեկնածուի անունից):

Այս խնդիրները խորանալու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չիրականացվի խորը ընտրական ռեֆորմը»,- գրել է նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news