Որ ԱԺ-ում կար դժգոհություն, ես անձամբ չգիտեի․ Աղաջանյանը՝ Զեյնալյանի հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Հայաստանի ամբողջ պետական համակարգում բարեփոխումների կարիք կա եւ Արտակ Զեյնալյանը միակ քաղաքական գործիչը չէ, որի վրա այդ պատասխանատվությունը կար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ես անձամբ պարոն Զեյնալյանի հետ աշխատանքային բավականին լավ հարաբերությունների մեջ եմ եղել եւ գոհ եմ եղել այդ հարաբերություններին»,-ասաց նա:

Աղաջանյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե Արտակ Զեյնալյանին հրահանգվել է, որ հրաժարական տա:

Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարություններին, թե խմբակցությունում մտահոգություններ են հնչեցրել Արտակ Զեյնալյանի աշխատանքի հետ կապված, Աղաջանյանն ասաց. «Որ ԱԺ-ում կար դժգոհություն, ես անձամբ այդ մասին չգիտեի»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news