ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Չինաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության զարգացմամբ, ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունինը:
«Մենք բավականին հետաքրքրված ենք ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ դրա առանձին երկրների հետ համագործակցության զարգացմամբ», - ասաց դեսպանն ավելացնելով.
«Դրա համար ստորագրված է Չինասատանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցության կարևոր փաստաթուղթ: Կարծում եմ՝ այն շուտով ուժի մեջ կմտնի, ինչը կնպաստի Չինաստանի և ԵԱՏՄ-ի համագործակցությանը», - ասաց դեսպանը:
Վերջինս ընդգծեց, որ Չինաստանը նաև համատեղ տնտեսական գոտու ստեղծման գաղափարն է առաջ մղել.
«Մենք համակարծիք ենք, որ այստեղ պետք է սինխրոն աշխատել, այս գաղափարիները կյանքի կոչելու համար: Այստեղ ևս մենք պատրաստ ենք լայնամասշտաբ համագործակցության», - ասաց դեսպանը: