Ներքաղաքական գործընթացների հետ կապ չունի․ Արթուր Աղաբեկյանը` պաշտոնից ազատման մասին 

Arthur Aghabekyan
ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Արցախի նախագահի արդեն նախկին խորհրդական, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը 24News-ի հետ զրույցում խուսափեց պատասխանել, թե ինչու է ազատվել պաշտոնից։  «Ոչ մի պատճառ չկա, ավելին մեկնաբանել չեմ կարող»,- ասաց Արթուր Աղաբեկյանը։ Հարցին՝ պաշտոնից ազատումն առնչություն ունի՞ ներքաղաքական գործընթացների հետ, Աղաբեկյանը պատասխանեց՝ ընդհանրապես, ոչ մի առնչություն չունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը 2017 թվականի հոկտեմբերի 13-ին էր նշանակվել Բակո Սահակյանի խորհրդական։ Արթուր Աղաբեկյանը սատարում է 2020թ.-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։