«Իմ քայլը»-ի՝ լիազորությունները դադարած պատգամավորի մանդատը տրվեց Արթուր Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` հունիսի 7-ի «Ազգային Ժողովի պատգամվոր Նարինե Խաչատուրյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Հովհաննիսյանին: