Նիկոլ Փաշինյանը Պորտուգալիայի օրվա առթիվ շնորհավորել է այդ երկրի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական բաժնից: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին Պորտուգալիայի օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:

Այս տարի մենք նշում ենք մեծանուն բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբեն­կյանի 150-ամյակը: Համոզված եմ, այն մեծ հնարավորություն կընձեռի մեր երկ­կողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և նախաձեռնություններով համալրելու համար:

Վստահ եմ, որ համա­տեղ ջանքերի շնորհիվ նոր շունչ և որակ կհաղորդենք մեր համագոր­ծակ­ցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news