Երևան-Երասխ ճանապարհին վթարի հետևանքով կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Հունիսի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ին «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենաներին. «Սուբարու»-ի 49-ամյա վարորդ Վահան Կարապետյանը, 24-ամյա Արմեն Անդրեասյանը, 33-ամյա Արթուր Անդրեասյանը և «Օպել Վեկտրա»-ի 33-ամյա վարորդ Աշոտ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Վահան Կարապետյանը և Աշոտ Կարապետյանը մահացել են:

Հունիսի 9-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև Արթուր Անդրեասյանը:

Կատարվում է քննություն։