Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել խարդախության համար հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 8-ին, ժամը 23.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 68-ամյա Հակոբ Հ.-ն, որը 2018թ-ի նոյեմբերի 27-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։