Առգրավվել է 57,9 գրամ ընդհանուր քաշով կասկածելի զանգված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածի զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են եղել 39,5 գր ընդհանուր քաշով, ափիոնանման զանգված, 11,2 գր ընդհանուր քաշով, կանաչավուն, սուր հոտով բուսական զանգված, 5,3 գր ընդհանուր քաշով, բաց շագանակագույն, փոշենման զանգված, 1,9 գր ընդհանուր քաշով, շագանակագույն, սուր հոտով, մածուցիկ բուսական զանգված և 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ:

Հայտնաբերվածներն առգրավվել են: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: