Քաղաքացի Փաշինյանին մարմնական վնասվածքներ հասցնել խոստանալու մեջ եմ մեղադրվում․ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

«Ինձ մեղադրում են քաղաքացի Փաշինյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնել խոստանալու մեջ»։ ՀՀ ոստիկանություն բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանը։ 

«Նախորդ օրը ասուլիսի ժամանակ բառացի կրկնել էի մի արտահայտություն, որը մի քանի օր առաջ Բակո Սահակյանի հասցեին «նիկոլպաշատ» ակտիվիստն էր կիրառել, իսկ  ոստիկանությունը որևէ հանցակազմ չէր տեսել դրանում»,-ասաց նա և հիշեցրես, որ օրեր առաջ Ջիվան Աբրահամյանը հայատարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում»։

Արթուր Դանիելյանն ընդգծեց, որ եղածով վերահաստատվում է, որ Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ։

«եթե դու «քայլ արած» ունես իշխանությունների համար, անձեռմխելի ես օրենքի տեսակետից, եթե ընդդիմախոս ես ու համարձակվում ես կրկնօրիկնակել քայլ արածներին, հետապնդվելու ես, ընդ որում, քրեական տարերի կողմից»,-ասաց նա։

Արթուր Դանիելյանը նաև նշեց, որ իր համար անհասկանալի էր, թե ինչու բերման ենթարկելիս ձեռնաշղթաներ հագցրին, երբ ինքը բացարձակ դիմադրություն ցույց չէր տալիս։

«Բերման ենթարկելը հայտնի էր, չհասկացա՝ ինչու էին ձեռնաշղթա կիրառել, որևէ դիմադրություն չէի ցուցաբերում: Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: