Պուտինը աշնանը կայցելի Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա աշնանը կայցելի Սաուդյան Արաբիա: Այդ մասին այսօր հայտարարել է այցով Մոսկվայում գտնվող Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ Ալ-Ֆալիհը:

Սաուդցի պաշտոնյայի խոսքով՝ Պուտինի այցը թագավորություն, ըստ ամենայնի, կկայանա հոկտեմբերին: Այս տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: