Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում ՀՀ դեսպան, Գագիկ Ղալաչյանը՝ Ղրղզստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

աղետ

ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում և Խորվաթիայում ՀՀ դեսպան, Գագիկ Ղալաչյանը՝ Ղրղզստանի դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ:

Մյուս հրամանագրով ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»: 

Մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղրղզստանի դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին, համատեղության կարգով, նշանակել Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ: