Փաշինյանը հեռախոսազրույցով շնորհավորել է Ղազախստանի նորընտիր նախագահ Տոկաևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 10, 24News

pashinian

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր: