Գյումրիում ապրող 31-ամյա տղամարդը տանը ապօրինի զենք-զինամթերք էր պահում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Մայիսի 31-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի անչափահասների գործով և ընտանիքում  բռնության կանխարգելման բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Գյումրիում ապրող 31-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք- զինամթերք  է պահում;

Օպերատիվ տվյալների հիման վրա քրեական գործ է հարուցվել և հունիսի մեկի ոստիկանության Ախուրյանի և Կումայրիի բաժնի ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են  տղամարդու տունն ու օժանդակ շինությունները; Հայտնաբերվել է  Կալաշնիկովի ինքնաձիգ, տարբեր տեսակի 2 նռնակ, նռնակի պայթյուցիչ, 7 հատ ինքնաձիգի և մեկ հատ ատրճանակի փափշտատուփ; 300-ից ավելի փամփուշտ ու այլ ռազմամթերք;

Հայտնաբերվածներն  առգրավվել և ուղարկվել են փորձաքննության;